Վերև
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 7 » Ռոբերտ Լևանդովսկին «Բորուսսիայի» երկրպագուների աջակցության կարիքն ունի
06:16
Ռոբերտ Լևանդովսկին «Բորուսսիայի» երկրպագուների աջակցության կարիքն ունի
Ռոբերտ Լևանդովսկին «Բորուսսիայի» երկրպագուների աջակցության կարիքն ունի

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով նախօրեին պայմանագիր է կնքել ու հունիս ամսից հանդես է գալու Մյունխենի «Բավարիայում», կոչով դիմել է դորտմունդյան ակումբի երկրպագուներին:

- «Բորուսսիայի» թանկագին երկրպագուներ: Այսօրվա գրառումս ուզում եմ նվիրել ձեզ: Մենք միասին դեռ կես տարի պետք է անցկացնենք: Այս ընթացքում մենք ընդհանուր նպատակներ ենք ունենալու, որոնց ես կուզենայի հասնել ձեզ հետ միասին: Ուզում եմ վստահեցնել, որ փորձելու եմ ինձ լավագույն կողմերով դրսևորել: Ակնկալում եմ ձեր աջակցությունը,- գրել է Լևանդովսկին ֆեյսբուքյան իր էջում:

Նշենք, որ Լևանդովսկին «Բավարիայում» տարեկան 8 մլն եվրո աշխատավարձ կստանա:


ArmFootball.com

Անուն *:
Email *:
Կոդ *:
Ստեղծել անվճար կայք с uCoz