Վերև

Սիգնալ Իդունա Պարկը գտնվում է Դորտմունդ քաղաքում: Գերմանիայի խոշորագույն մարզադաշտերից է,տեղավորում է 80 720 հանդիսականների: Այս խաղադաշտում է Բորուսսիան անցկացնում տնային խաղերը: 

Պատմություն

Ստադիոնը կառուցվել է 1971-1974 թվականներին ֆուտբոլի աշխարհի առաջնության համար եվ այդ ժամանակ ուներ ընդամենը 54000 նստատեղ: Մարզադաշտում առաջին խաղը եղել է ընկերական խաղ Դորտմունդի Բորուսիայի եվ «Շալկե-04»-ի միջեվ եվ ավարտվել է Շալկեի ջախջաղիչ հաղթանակով՝ 0-3:1974-1975 մրցաշրջանից հետո «Բորուսիան» իր տնային խաղերը անցկացնում է Սիգնալ Իդունա Պարկում:

Անվանափոխությունը

2005 թվականի դեկտեմբերի 5-ին Վեստֆալյան ստադիոնը Դորտմունդի Բորուսիայի ղեկավարության եվ «Սիգնալ Իդունա» ապահովագրական ընկերության համձայնությամբ ստադիոնը անվանափոխվեց դառնալով «Սիգնալ Իդունա Պարկ»:Այս որոշումը տարբեր կարծիքներ առաջացրեց երկրպագուների միջավայրում,քանի որ մի կողմից պետք էր ապահովել ակումբի կողմից ֆինանսակն կայունությունը, իսկ մյուս կողմից հրաժարվում էին ակումբի ավանդույթներից:
2005 թվականին Դորտմունդի կառավարությունը որոշեց ստադիոնի մոտ փողոցը անվանել ՈՒեսթվալենստադիոն,որպեսզի վերանա երկրպագուներ զայրույթը ակումբի ղեկավարության նկատմամբ:Պայմանագիրը «Սիգնալ Իդունա» ապահովագրական ընկերության հետ կնքված է մինչեվ 2016 թվականի հունիսի 30-ը: