Վերև
Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 8 » Նորություններ այլ ակումբներից. La Gazzetta dello Sport. «Յուվենտուսը» տրանսֆերային պատերազմ է հրահրելու
18:11
Նորություններ այլ ակումբներից. La Gazzetta dello Sport. «Յուվենտուսը» տրանսֆերային պատերազմ է հրահրելու
Նորություններ այլ ակումբներից. La Gazzetta dello Sport. «Յուվենտուսը» տրանսֆերային պատերազմ է հրահրելու

«Պարի Սեն Ժերմենը», որի համար «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ գլխավոր նպատակն է լինելու, պատրաստ է թուրինյան ակումբին առաջարկել 70 մլն եվրո. տեղեկացնում է «La Gazzetta dello Sport»-ը:

Վերոնշյալ աղբյուրը գրում է, որ թուրինյան ակումբի ղեկավարությունն իր հերթին որոշել է խորամանկության դիմել և տրանսֆերային պատերազմ հրահրել «Չելսիի», «Ռեալի» և «Պարի Սեն Ժերմենի» միջև: Առաջին երկուսը ևս ցանկանում են գնել Պոգբայի տրանսֆերային իրավունքները: «Յուվենտուսում» հույս ունեն, որ պայքարի սրացման դեպքում հնարավորություն կունենան ավելի մեծ գումար վաստակել:

Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան ավելի վաղ հայտարարել էր, որ ֆրանսիացուն գնելու համար պետք է վճարել 100 մլն եվրո:

Հավելենք` 20-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստը «Յուվենտուսի» կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 29 խաղի և խփել է 7 գոլ:


AllSport.am

Անուն *:
Email *:
Կոդ *:
Ստեղծել անվճար կայք с uCoz