Վերև
Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 12 » Միխայել Ցորկը գոհ է Հենրիխ Մխիթարյանի խաղից
21:39
Միխայել Ցորկը գոհ է Հենրիխ Մխիթարյանի խաղից
Միխայել Ցորկը գոհ է Հենրիխ Մխիթարյանի խաղիցԴորտմունդի «Բորուսսիայի» սպորտային տնօրեն Միխայել Ցորկն իր կարծիքն է արտահայտել Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղի վերաբերյալ: Հիշեցնենք, որ դորտմունդցիները, հաղթելով նվազագույն հաշվով, կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեցին:

«Շատ ուրախ ենք հաղթանակի կապակցությամբ: Դա շատ դժվարին խաղ էր. բավական էր միայն նայել մեր մշտական կադրային խնդիրներին: Ընդհանուր առմամբ` թիմը լավ խաղաց: Հատկապես առաջին խաղակեսի ընթացքում մենք ունեինք մի շարք հնարավորություններ: Երկրորդ կեսում առջևի գծում մի փոքր թուլացանք, բայց հետո ամեն ինչ լավ ընթացավ:

Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը կարևոր գնդակներ խփող ֆուտբոլիստ է, հիմա նա անգամ գլխով է խփում: Այսօր շատ ուժեղ էր նաև Հենրիխ Մխիթարյանը: Նա հաճախ էր օգնում գրոհների ժամանակ»,-Ցորկի խոսքերը մեջբերում ենք «Բորուսսիայի» պաշտոնական կայքից:
Անուն *:
Email *:
Կոդ *:
Ստեղծել անվճար կայք с uCoz