Վերև
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 25 » Լարս Ռիկկեն. «Մխիթարյանի պես ֆուտբոլիստների համար են գալիս մարզադաշտ»
16:32
Լարս Ռիկկեն. «Մխիթարյանի պես ֆուտբոլիստների համար են գալիս մարզադաշտ»
Լարս Ռիկկեն. «Մխիթարյանի պես ֆուտբոլիստների համար են գալիս մարզադաշտ»
Դորտմունդի «Բորուսսիայի» նախկին կիսապաշտպան Լարս Ռիկկենը «Спорт-Экспресс»-ին տված հարցազրույցում կիսվել է Հայաստանի հավաքականի ու գերմանական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին ունեցած կարծքով:

Հենրիխ Մխիթարյանը արտակարգ ֆուտբոլիստ է: «Շալկեի» դեմ խաղում նա, այսպես ասած, ուժային սպրինտ կատարեց: Վազքով անցավ խաղադաշտի երեք չորրորդ հատվածը ու փոխանցում կատարեց Բլաշչիկովսկուն: Եվ այդ արեց խաղավերջում: Դա մրցաշրջանի լավագույն դրվագներից մեկն էր:

Ընդհանրապես, նա լավ տղա է, հավակնոտ, հիանալի տեխնիկա ունի, միշտ թիմային շահերից ելնելով է գործում:

Մխիթարյանն ինձ հիշեցնում է ֆրանսիացի Յոհան Միկուին, ով ժամանակին «Վերդերում» էր խաղում: Չնայած նա մի փոքր ավելի բարձրահասակա էր և այդպես ճարպիկ չէր: Նրանք այն ֆուտբլիստներն են, ում համար մարդիկ այցելում են մարզադաշտ,- հայտարարել է նախկինում հայտնի ֆուտբոլիստը:
20:14
gnahatuemn eli biggrin biggrin
Անուն *:
Email *:
Կոդ *:
Ստեղծել անվճար կայք с uCoz