Վերև
Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 8 » Կլոպը գովաբանել է «Բորուսսիայի» նորեկ Յոյիչին
18:08
Կլոպը գովաբանել է «Բորուսսիայի» նորեկ Յոյիչին
Կլոպը գովաբանել է «Բորուսսիայի» նորեկ Յոյիչին

Դորտմունդի «Բորուսսիայի» նորեկ Միլոշ Յոյիչը կարող է մասնակցել Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի «Վերդերի» դեմ խաղին` այդպիսով նշելով իր պաշտոնական նորամուտը: Բրեմենյան թիմի հետ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովաբանել է Միլոշին:

«Իր առաջին մարզման ժամանակ Յոյիչը շատ-շատ լավ էր զգում իրեն: Նա շատ լավ է տեսնում խաղադաշտը, հիանալի փոխանցումներ է կատարում, կարողանում է «ղեկավարել» գնդակը: Յոյիչի բազմակողմանի հմտությունները նրա տրանսֆերը գնելու հարցում մեծ նշանակություն ունեցան: Երբ նրա հետ շփվեք, անմիջապես կհականաք` Միլոշը շատ լավ ու հաճելի տղա է:

Յոյիչն արդեն մոտ է մեկնարկային կազմում ընդգրկվելուն: Նա գուցե մասնակցի «Վերդերի» հետ խաղին»-Կլոպի խոսքերը մեջբերել է դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը:

 AllSport.am

Անուն *:
Email *:
Կոդ *:
Ստեղծել անվճար կայք с uCoz