Վերև
Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 10 » Հենրիխ Մխիթարյան. Հավատում էի ինձ և աշխատում էի մարզչի աջակցության ներքո
11:39
Հենրիխ Մխիթարյան. Հավատում էի ինձ և աշխատում էի մարզչի աջակցության ներքո
Հենրիխ Մխիթարյան. Հավատում էի ինձ և աշխատում էի մարզչի աջակցության ներքո

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով դուբլի հեղինակ դարձավ Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի «Վերդերի» դեմ խաղում, հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

«Այս երկու գոլը, անխոս, կօգնի ինձ: Անկեղծ ասած` ինձ վրա մեծ ճնշում կար, բայց ես հավատում էի ինձ և աշխատում է մարզչի աջակցության ներքո: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ խաղընկերներին, ովքեր շատ աշխատեցին, որպեսզի ես կարողանամ աչքի ընկնել»,-Մխիթարյանի խոսքերը մեջբերել են գերմանական պարբերականները:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստի խաղը գոհացրել էր «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին:


AllSport.am



Անուն *:
Email *:
Կոդ *:
Ստեղծել անվճար կայք с uCoz