Վերև
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 7 » Հենրիխ Մխիթարյան. «Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում հեշտ մրցակիցներ չկան»
06:14
Հենրիխ Մխիթարյան. «Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում հեշտ մրցակիցներ չկան»
Հենրիխ Մխիթարյան. «Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում հեշտ մրցակիցներ չկան»

Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանըգերմանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչում «Զենիթի» դեմ սպասվող դիմակայության մասին ունեցած կարծիքով:

- Այս փուլում հեշտ մրցակիցներ չկան: Բոլոր թիմերն էլ իրենց արժանիքներն ունեն: Եվ ով գիտի, թե ինչ տեղի կունենա մրցակցի հետ մինչև մեր դեմ հանդիպումները:

Ինչ վերաբերում է խաղային պրակտիկայի բացակայությանը, ապա «Զենիթը» մինչև մեր դեմ խաղերը ընկերական հանդիպումներ կանցկացնի ու «Բորուսսիայի» դեմ խաղին պատշաճ կերպով կմոտենա: Բացի այդ, Սանկտ-Պետերբուրգում խոտածածկը մեզ համար լավագույնը չի լինի,- նշել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը:

Անուն *:
Email *:
Կոդ *:
Ստեղծել անվճար կայք с uCoz